Հայաստանի տարածքում, հունվարի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային եւ նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրեւ եւ անձրեւ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 7-9 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 19-ին սպասվում են տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, ցերեկը՝ +6+8 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+4,

Կոտայքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+4,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+4,

Լոռիում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+10,

Տավուշում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +9+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8,

Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+4,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +7+12,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +7+12։