Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կ/մ-ին, հունվարի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա Նուբար Մնացականյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Ն. Մնացականյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: