Հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: