Ավետիսյանների ընտանիքի գործը Շիրակի դատարանին փոխանցելու մասին միջնորդությունը մերժվել է: Ընդմիջումից հետո նման վճիռ է հրապարակել դատավոր Հարություն Մովսիսյանը: 

Նրա խոսքով, ավելի վաղ ներկայացվել են  դատավարությունը ռուսական բազայի տարածքում անցկացնելու հիմնավորումները, եւ որոշման վերանայման հիմք չկա, միջնորդությունը մերժվել է: 

Ի պատասխան, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կես ժամ ընդմիջում է խնդրել դատավորին բացարկ հայտարարելու մասին:  

Դատավորի որոշումն ընդունվել է «ամոթ» բացականչություններով: