Ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունները Սահմանադրական հանրաքվեից հետո դժգոհ են վարչապետ Հովիկ Աբրահամյանից։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողներին ասել է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։

«Անգամ հանրաքվեի ժամանակ նման թույլ ընդդիմության պարագայում հեշտ էր նկատել սեւ կետերը։ Իհարկե դա կվերագրեն իշխանական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին, քանի որ, ըստ էության, իշխանությունները չպետք է գոհ լինեն նման ելքից»,- նշել է Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ հիմա հանրաքվեի հարցով ներիշխանական քաշքշուկները տեսանելի են նաեւ կողքից։