Սիրիայի հետ սահմանակից Քիլիսի շրջանի դպրոցներից մեկը բակում հունվարի 18-ի առավոտյան 2 հրթիռներ են ընկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դպրոցի բակում ընկած հրթիռների հետեւանքով մահացել է դպրոցի հավաքարարը, իսկ 2 աշակերտ էլ վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց։

Քիլիսի նահանգապետը հայտնել է, թե 3 հրթիռ են եղել, որոնցից մեկը ընկել է անմարդաբնակ վայրում, իսկ երկուսը՝ դպրոցի բակում։

Թուրքիայի անվտանգության ուժերը պնդում են, որ հրթիռներն արձակվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից։