ՄԻՊ-ի պաշտոնում դժվար է խուսափել իշխանության հետ փոխզիջումից: Այդ մասին հունվարի  18-ին ասել է քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականը:  

«Դժվար է աշխատել, եթե նախկին վճռականությամբ կանգնես պետական մարմինների դեմ, պայքարես մարդու իրավունքների համար: Իշխանությունները դա թույլ չեն տա: Արդեն բազմիցս ՄԻՊ-ի մասին հայտարարություններ էին հնչել, թե նա գերազանցում է լիազորությունները, քաղաքական հայտարարություններ է անում », -նշել է Սաֆարյանը: Նրա խոսքով, Անդրեասյանը գուցե նկատել էր, որ առաջ է գալիս համակարգի հետ ուղղակի դիմակայության հարցը: Եվ նախընտրեց հեռանալ, բայց նշաձողը չիջեցնել: