Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին տրվող վճարները կրկնակի կրճատվել են միջազգային ուժերի ավիահարվածների հետեւանքով առաջացած վնասի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է The Independent թերթը, որի տրամադրության  տակ է հայտնվել ԻՊ-ի այսպես կոչված  «ֆինանսական բաժնի» համապատասխան փաստաթուղթը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Արտակարգ հանգամանքների հետ կապված, որոնց այժմ բախվում է «Իսլամական պետությունը», որոշվել է կրկնակի կրճատել աշխատավարձերը», - փաստաթղթից մեջբերումներ է անում թերթը: Դրանում նշվում է, որ այդ  «որոշումը վերաբերում է բոլորին առանց բացառության», այդ թվում նաեւ` խմբավորման պարագլուխներին: Միաժամանակ փողը կշարունակեն վճարել ինչպես նախկինում` ամիսը երկու անգամ: