Ժողովուրդը սիրում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը, իսկ դա նշանակում է, որ այն քանդել չի կարելի։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողներին ասել է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը։

Այդ շենքի հեղինակները (Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շեխլյանը, Լեւոն Չերկեզյանը) նրա մտերիմ ընկերներն են եղել։ «Ես հիանալի գիտեմ, թե ինչ է կառուցվել շենքը, գրեթե իմ աչքերի առաջ։ Դրա հիմքում Զվարթնոցի տաճարն է, այստեղից էլ՝ 2 օղակը եւ կենտրոնում՝ աշտարակը։ Ես մշակութային հուշարձան է։ Իսկ եթե այն կանգուն է ոչ թե 100 տարի, այլ 35, չի նշանակում, որ այն կարելի է քանդել։ Վերջապես այն սրում է ժողովուրդը»,- ընդգծել է քանդակագործը։

Նրա խոսքով՝ օդանավակայանի կոցեսիոներները՝ արգենտինահայ  միլիարդատեր Էդուարդո Էեռնեկյանի գլխավորությամբ, պետք է դա հաշվի առնեն։ «Ես հենց Էռնեկյանին եմ խնդրում, որպեսզի նրա ընկերությունը այլ տարբերակ գտնի այդ շինությանը ձեռք չտալու համար»,- ասել է Ֆերդինանդ Առաքելյանը։