Մոսկվայում կանաչապատման ընկերության տնօրենն ու փոխտնօրենը մահացել են, երբ նրանց վրա կրակ է բացել ընկերության նախկին աշխատակիցը, տեղեկացրել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: Իրավապահ մարմիններում RBK-ի զրուցակիցը հաստատել է, որ կրակել է ֆիրմայի նախկին աշխատակիցը: «Ինտերֆաքսի» զրուցակցի խոսքով, հարձակումը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով 11:00-ին` Վավիլովի փողոց, տուն 7 հասցեում գտնվող ընկերության գրասենյակում: Նախկին աշխատակիցը մի քանի անգամ կրակել է որսորդական հրացանից: Աղբյուրը ճշտել է, որ նախնական տվյալների համաձայն, տեղի ունեցածի պատճառը հին, չպարզված հարաբերություններն էին:
Ոստիկանության գլխավոր կոմիտեի մամուլի ծառայությունում գործակալությանը տեղեկացրել են, որ կրակողը ձերբակալվել է: «Յարոսլավյան մայրուղում Հյուսիսային օկրուգի Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները «Առեւանգում» գործողության շրջանակում ձերբակալել են կասկածյալի վարած մեքենան», — պատմել է նա: Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու եւ ավելի մարդկանց սպանություն), տեղեկացրել է «Մոսկվա» գործակալությունը:
Սպանությունը տեղի է ունեցել ֆինանսական տարաձայնությունների պատճառով: Գործակալության զրուցակիցը պատմել է, որ 1963-ին ծնված տղամարդը մեկ ու կես տարի առաջ որպես գլխավոր տնօրեն ղեկավարել է ընկերությունը, բայց հեռացվել էր պաշտոնից, ինչի հետեւանքով էլ հավանաբար առաջացել է հակամարտությունը:




























