Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հունվարի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները եւ վարչությունների պետերը:
ՎՊ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2015թ. ՎՊ գործունեության ամփոփման եւ 2016թ. կատարվելիք աշխատանքների կազմակերպման հետ առնչվող հարցեր:
ՎՊ նախագահը ներկայացրել է` ինչ կերպով են բաշխվել Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողական աշխատանքները ՎՊ խորհրդի անդամների եւ վարչությունների միջեւ: Խորհրդակցությանը պարոն Զաքարյանը խոսել է հաշվետվությունների կազմման սկզբունքների եւ պահանջվող տեղեկատվության ներկայացման կարգի վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ 2015թ. ավարտված աշխատանքներին եւ դրանց արդյունքներով կազմված հաշվետվություններին, ինչպես նաեւ 2015թ. ընթացքում կատարված եւ 2016թ. դեռեւս շարունակվող վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցերին:
Խորհրդակցության ավարտին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տվել է մի շարք այլ հանձնարարականներ:




























