ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ թիվ 4/26 ընտրատեղամասի ընտրող Գ.Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել  է թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ.Ազատյանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Ազատյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։