Հունվարի 16-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարատ Ս.-ին:
Վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երեւանի Վանթյան փողոցում գտնվող դպրոցի մոտ վիճաբանել է ոմն Սիմոնի հետ եւ խոհանոցային դանակի բռնակով հարվածներ հասցրել նրա գլխին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























