Ռուսաստանցի քաղաքական եւ հասարակական գործիչ Գերման Ստեռլիգովը կրասնոդարցիներին խորհուրդ է տվել Արցախի Հանրապետություն այցելել: Այս մասին նա խոսել է Կրասնոդարում Ռուսաստանի պատմության մասին իր գրքի 5-րդ՝ «Ադամից մինչեւ Պուտին» վերնագրով հատորի շնորհանդեսի ժամանակ:

Ըստ «Երկրամաս»-ի, Ղարաբաղում մարդիկ պահպանել են իրենց լավագույն մարդկային հատկանիշները, եւ ուրախ են ոչ միայն հյուրերի ընդունել, հատկապես՝ Ռուսաստանից, այլեւ միմյանց:

Բացի այդ, գործարարը ԼՂՀ-ն մոլորակի ամենից անվտանգ վայրն է կոչել:

«Ղարաբաղում հանցավորություն չկա, երեխան կարող է թանկարժեք իրերով գիշերը Ստեփանակերտի մի ծայրից մյուսը գնալ եւ ոչինչ չի պատահի»,- ասել է նա: Ստեռլիգովն առանձնացրել է հատկապես տարածաշրջանի էկոլոգիական մաքրությունը, որտեղ «դեռեւս կարելի է գետից ջուր խմել»: