«Աէրոֆլոտ»-ը չեղյալ է հայտարարել «Շերեմետեւո» օդանավակայից հունվարի 18-ին եւ 19-ին նախանշված 31 թռիչք, նույնքան էլ՝ վայրէջք: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

Չեղարկվել են ռուսական եւ արտասահմանյան քաղաքներ չվերթներ, այդ թվում՝ Թել Ավիվ, Բեռլին, Հռոմ, Վիեննա, Ստամբուլ եւ այլն: Մոսկվա-Երեւան չվերթներ այդ ցանկում չկան:

Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել է հունվարի 18-ին նախանշված 9 եւ հունվարի 19-ին նախանշված 8 թռիչք: