Հունվարի 20-ին Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Չեռնոգորիա:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Չեռնոգորիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության բարձրագույն ղեկավարության հետ:




























