Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել 72-ամյա Պավել Խ.-ի տանն ու օժանդակ շինություններում, ինչի արդյունքում՝ մահճակալի տակ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա` թմրամիջոցի նմանվող դեղնավուն հեղուկով, իսկ պատից կախված բաճկոնի գրպանում՝ լուցկու տուփի մեջ լցված թմրամիջոցի կանաչավուն զանգված:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պավել Խ.-ն հայտարարել է, որ հեղուկ զանգվածը թմրամիջոց պատրաստելու հումք է, որն իրեն է տվել իր նախկին հարեւան Արթուր Կ.-ն, իսկ կանաչավուն զանգվածը՝ «մարիխուանա» թմրամիջոց, որը քաղել է քիմգործարանի տարածքից` ծխելու միջոցով գործածելու համար:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը վարում է Լոռու մարզի քննչական վարչությունը:




























