Ադրբեջանում տարեց կինը ինքնահրկիզման ճանապարհով ինքնասպան է եղել։

Ինչպես հայտնում է Lent.az-ը, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին Սուրուխանի շրջանի Ենի Գյունեշլի ավանում։ 67-ամյա Գյուլարա Հասանովան սեփական բնակարանում բենզին է լցրել իր վրա եւ այրել մարմինը։ Կնոջը ծանր վիճակում տեղափոխել են Հանրապետական այրվածքաբանական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ինքնասպանության պատճառները չեն նշվում։