Գեղարքունիքի մարզի Աստղաձոր հունվարի 17-ին տան ձեղնահարկում առաստաղի գերանից կախված հայտնաբերված 34-ամյա Էմմա Նազարյանն այդ քայլին է գնացել անձնական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը: Նրա խոսքով, 34-ամյա կինն արդեն 4 տարի է  ամուսնալուծված է, ունի երկու անչափահաս երեխա:  Չնայած ամուսինների բաժանումից հետո դատարանի որոշմամբ  երեխաների խնամքը տրվել է  մորը, բայց երեխաները ցանկացել են ապրել հոր հետ եւ չեն ուզել տեսնել մորը:

Գյուղապետի խոսքով, կնոջ նախկին ամուսինը վաճառել է գյուղի տունն ու երեխաների հետ գնացել է ապրելու այլ գյուղում, որից հետո էլ Էմմա Նազարյանի մոտ որոշ տարօրինակությւոններ են սկսվել:

Էմմա Նազարյանը գյուղում բնակվել է իր ծնողների հետ:

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Աստղաձոր գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել որ նույն գյուղի 34-ամյա բնակչուհուն  հունվարի 17-ի երեկոյան հայտնաբերել են իրենց տան ձեղնահարկում՝ առաստաղի գերանից կախված։

Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է։ Հարուցվել է քրեական գործ, մահվան հանգամանքները պարզվում են։