Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին այսօր՝ հունվարի 19-ին, մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարիների հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներով «Մեծամորի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից, որ այս պահին հիվանդները հետազոտման փուլում են եւ հնարավոր է, որ բոլորն էլ ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվեն:
shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վաղարշապատ-Արմավիրիճանապարհին: Մերկասառույցի պատճառով 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ կողաշրջվում են, դուրս են գալիս երթևեկելի գոտուց:




























