Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երեւանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երեւանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա մի շարք հարցադրումներով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ նշելով.

«Խնդրում եմ պարզաբանել հետեւյալ հարցերը.

• Ի՞նչ որոշման հիման վրա է քանդվել այդ շենքը,

• Ո՞ր մարմնի որոշումն է դա եղել,

• Ի՞նչ հիմնավորմամբ,

• Տարածքը կառուցապատելու նպատակով ե՞րբ է մրցույթ հայտարարվել եւ ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը,

• Ի՞նչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որն ավելի շահավետ է լինելու Երեւանի համար, քան առկա հնությունը պահպանելը»: