Լիբիայում նշանակվել են ազգային միասնության նոր կառավարության անդամները, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Նախագահին կից խորհուրդը, որը ձեւավորվել է երկրում քաղաքական կարգավորման պլանին համապատասխան, նշանակել է նոր կառավարության 32 նախարարներին։

Հաղորդվում է, որ նոր կառավարության անդամների հաստատման պլանին հավանություն էր տվել ՄԱԿ-ը։