Ալմաթիում տեղի ունեցող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ եւ 7 բրոնզ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ 

«Հայ աշակերտների հաղթական մեկնարկը: Կեցցեն մեր երեխաները եւ նրանց ուսուցիչները: Շատ ապրեք»,– գրել է նա։