Մոսկվա-Երեւան չվերթներն այսօր՝ հունվարի 19-ին, իրականացվել են ուշացումով:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից NEWS.am-ը տեղեկացավ, որ այսօր 3 չվերթ իրականացվել է մոտ 1 ժամ ուշացումով:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում ուժեղ ձյան հետեւանքով մի շարք չվերթներ են հետաձգվել եւ չեղարկվել:




























