Կոռուպցիայի դեմ պայքարը կօգնի համալրել Հայաստանի 2016թ. բյուջեն: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Հայաստանի 2016 թ. պետբյուջեն նա անվանել է հավասարակշռված՝ հավելելով, որ դրա կատարման համար հաշվարկները, որոնք ներկայացրել էր Կառավարությունը, միանգամայն իրատեսական են:
«Դրա համար կան նախեւառաջ ներքին ռեսուրսներ՝ հարկերի հավաքումը ու պայքարը կոռուպցիայի դեմ, որը բնականաբար կա, դրանում կարելի է վստահ լինել»,- նշել է պատգամավորը:




























