Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է հակահայկական գրություն:

Ինչպես հայտնում է Akunq.net-ը,  հայկական դպրոցի պատին  գրված է եղել «ստրուկ հայ» արտահայտությունը: Նախկինում եւս պատահել է, որ Դինքի մահվան տարելիցի օրը Թուրքիայում նկատվեն ցեղապաշտական դրսեւորումներ, օրինակ` փողոցում հայտնվեն Դինքի մարդասպանի պես` սպիտակ գլխարկներ կրող ոստիկաններ և այլն: