Ադրբեջանի ԱԳՆ-ն ներում է շնորհել ռուս քաղաքական գործիչ Անդրեյ Բոգդանովին:
Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն՝ Ռուսաստանի քաղաքացի , Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության առաջնորդ, ռուսական մասոնական ժողովարանի մեծն մագիստրոս Անդրեյ Բոգդանովը նամակով դիմել էր Ադրբեջանի ԱԳՆ-ին, ու խնդրել իր անունը հանել Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակից»:
Ան. Բոգդանովը գրել էր, որ զղջում է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ու ներողություն խնդրել՝ խոստանալով հետագայում իրեն լավ պահել:
Ան. Բոգդանովի դիմումը քննվել է համապատասխան կարգով: Որոշում է կայացվել նրա անունը հանել «սեւ ցուցակից»:




























