Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը Թուրքիայում հայերի նկատմամբ խտրականությունների մասին ժամանակին իր զինվորական ծառայությունից մի դեպք էր պատմել։
«Հայ լինելու համար կյանքում շատ եմ ենթարկվել խտրականության։ Դրանցից մեկն էլ տեղի է ունեցել ծառայության ընթացքում։ Երդման արարողությունից հետո իմ ծառայակից բոլոր ընկերներին տրվեց ավագ զինվորը կոչումը, իսկ ինձ այդպես էլ զինվոր թողեցին։ Երկու երեխաների հայր էի, եւ պետք է որ ինձ այդքան էլ չանհանսգտացներ այդ անարդարությունը։ Սակայն լրջորեն վիրավորվել էի։ Երբ բոլոր իմ ծառայակից ընկերները երդումից հետո հանդիպում էին անցկացնում իրենց ընտանիքի անդամների հետ, ես զորանոցի հետեւում արտասվում է...»,-գրել է Հրանտ Դինքը։ Նշենք, որ այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարին։



























