Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի խանութներից մեկում այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 07:00-ին տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանության մամուլի ծառայությունից, անհայտ անձը պայթեցրել է խանութի ապակին:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:




























