Վրաստանում Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում ուժեղ ձնաբքի հետեւանքով, փակված Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բացվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Վրաստանի տարածքում՝ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում ուժեղ ձնաբուք է, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ էր հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել էին ստեղծված իրավիճակի մասին եւ խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:




























