Ադրբեջանի 2016 թվականի պետական բյուջեն կվերանայվի: Այդ մասին Միլլի մեջլիսի արտակարգ նստաշրջանին հայտնել է այդ երկրի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Զիյադ Սամեդզադեն: Նա բացատրել է դա նավթի գների անկման հետ կապված երկրի եկամուտների կրճատմամբ:

Սամեդզադեի կարծիքով, տնտեսական պլաններն ու ծախսերը պիտի  «ճշգրտվեն, իսկ ընթացիկ ծախսերը` կրճատվեն»:

Հիշեցնենք, որ 2016-ի պետբյուջեն կազմվել է նավթի մեկ բարելի դիմաց   50 դոլար գնի հաշվարկով: