Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դարձյալ վատացրել է 2016-ին ռուսաստանյան տնտեսության վերաբերյալ կանխատեսումները: Կանխատեսման նոր տարբերակում, 2016-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի ոչ թե 0,6 տոկոսով, այլ 1: Այդ մասին ասվում է ԱՄՀ-ի հունվարյան զեկույցում, գրում է Gazeta-ն:
«Եվրոպայի զարգացող շուկաները 2016-ին կշարունակեն աճել, բացի Ռուսաստանի շուկայից, որը կշարունակի հարմարվել նավթի ցածր գներին, ինչպես նաեւ Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքով ճնշման տակ կմնա: Մենք կանխատեսում ենք, որ Ռուսաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանից մեծ կախման մեջ գտնվող ԱՊՀ շատ երկրներում կշարունակվի տնտեսական անկումը», — ասված է ԱՄՀ զեկույցում:
Միաժամանակ հիմնադրամի փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանի տնտեսությունը աճի կվերադառնա 2017-ին: Հիմնադրամի փորձագետների գնահատականներով, 2017-ին Ռուսաստանի տնտեսության ՀՆԱ-ն կաճի 1 տոկոսով:




























