Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի տարածքում ավելի քան 3,5 հազար խաղաղ բնակչի են պահում ստրկության մեջ: 

Նշվում է, որ գերիների մեծ մասը կանայք ու երեխաներ են: Օրինակ`  Մոսուլ քաղաքում 900 երեխա է առեւանգվել ԻՊ-ի կողմից, գրում է Gazeta-ն:

Կազմակերպության տվյալներով, 2014-ի հունվարի 1-ից մինչեւ  2015-ի հոկտեմբեր երկրում առնվազն 18  հազար խաղաղ բնակիչ է սպանվել, ավելի քան 36 հազարը վիրավորվել է: