Երեւանում 2 շաբաթ առաջ դանակի 12-13 հարված ստացած, 16-ամյա Խաչիկ Ղազանչյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիական եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Խաչատուր Քյուրքչյանը:

«Տղան մեզ մոտ է տեղափոխվել հունվարի 6-ին երեկոյան: 7 ժամ վիրահատել ենք, այժմ գտնվում է կոմայի մեջ, ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասաց Խաչատուր Քյուրքչյանը՝ նշելով, որ պատանու մոտ դրական տեղաշարժ չկա:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ դանակահարության մեջ կասկածվում է 18-ամյա Սուրեն Մուրադյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սուրեն Մուրադյանն իրեն աթեիստ է համարում եւ ինչ-որ սատանայական կերպարներով, հիմնականում՝ դիմակով, դուրս է գալիս փողոց: