Երեւանում հունվարի 6-ի երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ անչափահասին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է քննություն:

Նշենք, որ 16-ամյա Խաչիկ Ղազանչյանը դանակի 12-13 հարված էր ստացել, նա այժմ գտնվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիական եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ Shamshyan.com-ի՝ դանակահարության մեջ կասկածվում է 18-ամյա Սուրեն Մուրադյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: