Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նրա հիշատակը վառ պահելու համար այսօր՝ հունվարի 19-ին, հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության առջեւ։
Ինչպես տեղեկացնում Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հավաքվածների մեջ են հայտնի գործիչներ, պատգամավորներ, արվեստագետներ ու բազմաթիվ քաղաքացիներ։
Շենքի վրա փակցվել է «Ախպարի՛կ, կարոտով, զայրույթով համառորեն այստեղ ենք» գրությամբ ցուցանակը։
Ոստիկանությունը հսկողության կետեր է սահմանել Ռամադա հյուրանոցի եւ Մադո սրճարանի դիմաց։
Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվում են Թուրքիայի մի քանի քաղաքներում։































