ԱՄՆ-ը Հայաստանին 356 հազար դոլար կվճարի երկրաբանական տվյալների թվայնացման համար։ Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել հունվարի 20-ին կայացած Կառավարության նիստում։

Ծրագիրը կիրականացվի 2016-2017թթ. Այդ միջոցներով թվայնացվելու կամ հրապարակվելու են  «Հանրապետական երկրաբանության ֆոնդի» նյութերը, ինչպես նաեւ նախապատրաստվելու է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI)։