Վրաերթի հետեւանքով հունվարի 11-ին ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից:

Շուշանիկ Իսպիրյանի վիճակը ծայրահեղ ծանր էր, գրեթե 10 օր նա միացված էր արհեստական շնչառության ապարատին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 11-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծանր գանգուղեղային վնասվածքով 14-ամյա աղջիկ է տեղափոխվել, որը վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:

Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 16:00-ի սահմանում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երեւանյան լճի կամրջի վրա վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: