2016-ին կխաղարկվեն դրամակղային անդորրագրերով վիճակախաղի մնացած մրցանակները : Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ հունվարի 20-ի իր նիստի ժամանակ:
Վիճակախաղը խաղարկվում է 2008 թվականից՝ բյուջետային ֆինանսավորմամբ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հիշեցրել է, որ ամեն տարի վիճակախաղի շրջանակներում խաղարկվել են ավտոմեքենաներ, ինչպես նաեւ այլ մրցանակներ:
2016 թվականին այդ նպատակներով բյուջետային ֆինանսավորում չի նախատեսված, բայց կխաղարկվեն նախկինից մնացած մրցանակները՝ 72 ավտոմեքենա եւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի անլար ինտերնետի 6-ամյսա մի քանի հարյուր բաժանորդագրություն:




























