«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը երեկվանից նաեւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Կյուրեղյանի վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ Կյուրեղյանը հունվարի 14-ից հացադուլ է հայտարարել: Նա պահանջում է բանտային պայմանների բարելավում:




























