Թոշակառուների մահվան դեպքում տրամադրվող թաղման նպաստը այսուհետ հարազատները կարող են ստանալ նաեւ անկանխիկ եղանակով: Նման որոշում է կայացրել Հայաստանի Կառավարությունը հունվարի 20-ին նշանակված նիստի ժամանակ:

Մինչեւ այս որոշումը թաղման նպաստ ստանալու իրավունք ունեցող անձը կարող էր հատկացվող 200 հազար դրամը ստանալ մահվան փաստաթուղթը ներկայացնելուց հետո հաջորդ ամսվա կենսաթոշակները տրամադրելու ժամանակ: Այսուհետ, թաղման նպաստը կարող են ստանալ արդեն անկանխիկ եղանակով եւ ավելի սեղմ ժամկետում:

Նշենք, որ 2012թ.-ից թոշակառուները կենսաթոշակները կարող են ստանալ բանկային քարտերի միջոցով: