Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2016թ. հայկական բիզնեսի տեխնոլոգիաների եւ սարքավորումների լիզինգի սուբսիդավորման համար պիլոտային ծրագիր կիրականացնի։ Հայկական արդյունաբերական արտահանման աջակցության ծրագիրը հավանություն է ստացել հունվարի 20-ին կայացած Կառավարության նիստում։
Մասնավորապես 2016թ. պլանավորվում է Նյու Յորքում անցկացնել Հայաստանին նվիրված միջազգային ներդրումային համաժողով, ինչպես նաեւ համաշխարհային գործնական կենտրոններում համաժողովի 5 ցուցադրություն։ Բացի այդ, պլանավորվում է Երեւանում անցկացնել Միջազգային ոսկերչական համադաշնության կոնգրես եւ թեթեւ արդյունաբերության համաժողով։
Այլ միջոցառումների շրջանակներում պլանավորվում է մասամբ սուբսիդավորել առնվազն 10 տնտեսվարող սուբյեկտների վարկերի տոկոսադրույքները։ Պլանավորվում է աջակցություն ցուցաբերել հայրենական դեղագործական ընկերությունների համար առնվազն 12 արտասահմանյան արտոնագիր ստանալու գործում։
Հայկական պատվիրակությունը կմասնակցի առնվազն 12 ցուցադրության, այդ թվում՝ SPIE Photonics West-ին (Սան-Ֆրանցիսկո), «Պրոդէքսպո 2016», «Մոսշուզ», «Տեքստիլպորմ» ցուցադրություններին (Մոսկվա), ProWein գինեգործական ցուցադրությանը (Դյուսելդորֆ), EnoExpo-ին (Կրակով), SPHI Worldwide դեղագործական ցուցադրությանը (Բարսելոնա)։




























