«Տամիֆլյու» հակագրիպային դեղամիջոցի մենաշնորհ Հայաստանում չկա։ Այս մասին հունվարի 20-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նրա խոսքով՝ դեղամիջոցը միշտ եղել է հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում։ «Ցանկացած ներկրող կարող է ազատ ներմուծել այն դեղատների ցանց»,- հավելել է Մուրադյանը։