Գյումրիի ավագանին որոշել է քաղաքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար:

Գյումրիի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը կայացվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով, հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական  վիճակն ու  նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները:

Նման որոշման հիմք հանդիսացել է նաև այն փաստը, որ վճարովի ավտոկայանատեղիներից համայնքային բյուջե տարեկան մուտքագրվում էր չնչին  գումար:

Նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող քաղաքացիների աշխատատեղի խնդիրը՝ Գյումրիի քաղաքապետարանը պատրաստակամ է նրանց ապահովել աշխատանքով:  Ցանկություն հայտնողները կարող են դիմել Գյումրիի քաղաքապետարան: