Այս տարվա հունվարի 25-ից նոր արագաչափ սարքեր են գործարկվելու Հայաստանի տարածքում:
Մասնավորապես, գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Երեւան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.4 կմ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.8 կմ՝ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























