Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի որդեգրման թույլտվության վերաբերյալ որոշում է կայացրել:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնելով հարցը, նշել է է միայն, որ երեխաներից երկուսը որդեգրվում են Իտալիայի քաղաքացիների, իսկ երրորդը՝ Ֆրանսիայի քաղաքացու կողմից: Նա անուններ չի նշել, քանի որ օրենսդրության համաձայն որդեգրման վերաբերյալ հարցերում գաղտնիություն է պահպանվում:

«Բոլոր երեխաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ»,- տեղեկացրել է Արփինե Հովհաննիսյանը: