Եթե Երեւանում կամ Հայաստանի այլ տարածքում որեւիցե նախագծով քանդվում է ինչ-որ շենք եւ այդ նախագիծը երկար ժամանակ չի իրականացվում, պետք է տուգանալ մասնավոր սեփականատիրոջը: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Չեմ կարծում, որ որեւիցե տեղ շենքը քանդելուց այն առանց նախագծի է քանդվում, այլ հարց է, որ այդ նախագծի իրականացումը կարող է ուշ կամ շուտ սկսվել: Եթե ուշացվում է նախագծի իրականացումը, ուրեմն պետք է պատժել մասնավոր սեփականատիրոջը»,-ասաց պատգամավորը:
«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ, անդրադառնալով վերջերս Երեւանի կենտրոնում քանդված Արամի 30 շենքին, նշեց, որ Երեւանում պատմամշակությաին նշանակության շատ շենքեր են քանդվել, որոնց տեղում մինչեւ այսօր ոչինչ չի կառուցվել: Ըստ Անահիտ Բախշյանի` քաղաքապետարանի այն պարզաբանումը, որ շենքը քանդվել է դրա տեղում եւ հարեւանությամբ գտնվող տարածքում մայթերի ընդլայնման նպատակով, նշեց, որ դա ընդամենը քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու համար արված հայտարարություն է: Քաղաքապետարանի պարզաբանման մեջ նշված է, որ Արամի 30 շենքի տեղում ոչինչ չի կառուցվելու, բայց շենքի հետեւի տարածքի մասին ոչինչ չի ասվում:
«Աֆրիկյանների շենքը, Սեւան հյուրանոցը, Կուկուռզուզնիկի շենքը քանդվեց, տեղը ոչ մի բան չկառուցեցին, թող քանդելուց առաջ մտածեն, նոր քանդեն: Այստեղ հարցը գլոբալ է, մենք միայն քաղաքի կետրոնում ենք տեսնում այս ամենը, իսկ քաղաքից դուրս ավելի ցավալի վիճակ է»,-ասաց Անահիտ Բախշյանը:




























