Թուրքիայի Իզմիթ քաղաքի սրճարաններից մեկը թեյ խմելու այցելած հաճախորդը երբ տեղեկացել է, թե թեյի գինը 2 լիրա է (350 դրամ), կատաղությունից սկսել է կրակել սրճարանում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիթի Յեշիլօվայի թաղամասում գտնվող սրճարանում հաճախորդը թեյ է պատվիրել, այնուհետ դուրս գալուց առաջ սեղանին գցել 1,5 լիրա։ Երբ մատուցողն ասել է, թե թեյը 2 լիրա է,  տղամարդը կատաղել է, որ թեյն այդքան թանկ է, ատրճանակը հանել  ու սկսել է սրճարանում աջ ու ձախ կրակել։

Տղամարդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Կրակոցների հետեւանքով վիրավորվել է սրճարանի հաճախորդներից մեկը։