Հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արցախի պողոտայի թիվ 14 հասցեի մոտ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ վրաերթի ենթարկել 21-ամյա երիտասարդի, որից հետո բախվել է էլեկտրասյանը, այնուհետեւ յուղի տարաների, որոնք լցվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























