Հունվարի 19-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 13.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կորյունի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 11.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի եւ 34-ամյա քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























